Ուկրաինական հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների սեղանի շուրջ. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը պետք է լուծվի միայն բանակցությունների ճանապարհով:

«Առաջվա պես համոզված եմ, որ որոշակի պահի հարկավոր կլինի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,-հայտարարել է նախագահը՝ նոյեմբերի 7-ին հանդես գալով Շարմ Էշ Շեյխում (Եգիպտոս) տեղի ունեցած մամուլի ասուլիսում, որտեղ նա մասնակցում է COP27-ին՝ կլիմային նվիրված ՄԱԿ-ի համաշխարհային խորհրդաժողովին:

Այդ պահը, կարծում է նախագահը, կորոշի Ուկրաինան: Դրա հետ մեկտեղ Մակրոնը հաստատել է Ֆրանսիայի կողմից Ուկրաինային աջակցությունը:

Ամենաթարմ