fbpx
Իրավական

Պետք է լիարժեք լեգիտիմ մարմիններ ունենանք. ՀՀ վարչապետ

ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին:

Ըստ նախագծի՝ նախատեսվում է Ազգային ժողովի կողմից Տնտեսական մրցակցության հանձնաժողովի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների նշանակման ժամկետ սահմանել մինչև 2019 թվականի հունիսի 30-ը՝ նշված մարմինների անդամներին ներկայացվող չափանիշներին բավարարող որակյալ թեկնածուների ներկայացմամբ, և ըստ այդմ, այդ մարմինների պատշաճ գործունեությունն արդյունավետ կերպով կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, նշեց՝ որոշման ընդունումը մեծապես պայմանավորված է այն հանգամանքի հետ, թե որքան ժամանակում կկողմնորոշվի նա՝ դիմո՞ւմ են Սահմանադրական դատարան, թե՞ ոչ: Փաշինյանի հարցրին ի պատասխան մարդու իրավունքների պաշտպանը արձագանքեց.

«Մենք հնարավորինս արագ որոշում կկայացնենք: Նախագծով ավելի երկար ժամկետ է նախատեսվում, իսկ գործող օրենքով վերջնաժամկետն ապրիլի 9-ն է, այսինքն` այդ միջակայքում այս հանձնաժողովը չի կարող տուգանել: Մենք առավելագույնը մեկ-երկու օրում դիրքորոշում կունենանք, որոշումը կհրապարակենք»:

ՀՀ վարչապետն արձագանքեց, որ ոչ լեգիտիմ մարմիններից արդեն հոգնել են և պետք է լիարժեք լեգիտիմ մարմիններ ունենանք:

Թաթոյանը խոստացավ, որ այսօր մինչ օրվա վերջ կամ վաղն առավոտյան որոշումը կլինի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ