fbpx
Քաղաքականություն

Պետք է պահպանել ԵԱՀԿ արդիականությունը՝ որպես հակամարտությունների լուծման հարթակ․ Իեն Բորջին

ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Երևանում համատեղ ասուլիսի ժամանակ կարևորեց իր առաջին այցելությունը Հայաստան։

Վերջինս արձանագրեց այն դժվարությունները, որոնց Մալթան բախվել է, երբ ստանձնել է ԵԱՀԿ նախագահությունը։

«Երբ Մալթան ստանձնեց նախագահությունը ամենակարճ ժամանակներում, մենք գիտակցում էինք, թե ինչ հսկայական մարտահրավերներ են մեր առջև կանգնած․ Ռուսաստանի անօրինական ագրեսիվ պատերազմը Ուկրաինայի դեմ, ձգձգվող հակամարտությունները ամբողջ տարածաշրջանում, օրենքի գերակայության խախտումները, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետընթացը։ Այսինքն՝ ԵԱՀԿ-ն ու իր հիմնական սկզբունքները գտնվում են ճնշման տակ»,- նշեց նա։

Վերջինիս խոսքով՝ Մալթան հաստատակամորեն հավատում է կազմակերպության վճռորոշ դերին անվտանգությանը ուղղված մարտահրավերներին դիմակայելու հարցում․ «Մալթայի նախագահության գերակա առաջնահերթություններից մեկը կազմակերպության գործունակության ամրապնդումն է, և սա հնարավոր կլինի այն դեպքում, երբ կարողանանք ապահովել ֆինանսական հիմքերը և ինստիտուցիոնալ կառավարումը»։

Բորջին ընդգծեց, որ դա միայն կազմակերպության նախագահի խնդիրը չէ, այլ դրա պատասխանատուն բոլոր՝ 57 պետություններն են, որոնք անհրաժեշտ որոշումների համար քաղաքական կամք ու ճկունություն պետք է ունենան։

«Միևնույն ժամանակ պետք է պահպանել կազմակերպության արդիականությունը՝ որպես երկխոսության հակամարտությունների լուծման և խաղաղության ու անվտանգության հավաքական հանձնառությունը ամրապնդելու առանցքային հարթակ։ Սա անելու համար անհրաժեշտ է բոլոր դերակատարների պատրաստակամությունը ու ակտիվ դերակատարումը»,- նշեց նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ