Պետք է քննենք ու հասկանանք, թե որ քաղաքական ուժն է փորձում համաճարակն օգտագործել իր քաղաքական շահերի համար

Այսօր` հուլիսի 9-ին, Աժ-ում լրագրողներ հետ հանդիպման ժամանակ ԱԺ փոխնախարար Ալեն Սիմոնյանը անդրադառնալով նրան, որ ԱԺ երկու պատգամավորներ որոշել են կորոնավիրուսի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձևավորել, ասաց` պետք է քննենք ու հասկանանք, թե որ քաղաքական ուժն է փորձել ու փորձում համաճարակն օգտագործել իր քաղաքական շահերն առաջ տանելու համար, պետք է քննենք ու հասկանանք, թե այդ որ պատգամավորներն են և իրենց օգնականները տարածում, որ կորոնավիրուս չկա, ովքեր ուզում են, որ հնարավորինս բարձր լինի թիվը, որ իրենք կարողանան դրա հիման վրա հայտարարություններ անեն, որովհետև այլ բան չունեն խոսելու:

Պատգամավորն նշեց, որ զարմանում է, կորոնավիրուսից բացի այլ բան չկա՞, որ քննադատեն իշխանություններին:

«Որովհետև քննադատելու թեմա չկա, մնացել է ամբողջ աշխարհում տարածված կորոնավիրուսը: Իսկ դրա շուրջ գնահատականներ ճիշտ է տալ այն ժամանակ, երբ կորոնավիրուսը ինչ-որ ձևով կավարտվի և մենք հետ նայելով կհասկանանք, թե ասենք, այն գնահատականները, համեմատականները, որ տարվում են հարևան երկրների հետ, որքանով են ճիշտ, որքանով է Հայաստանը կամ այլ երկիր շահեկան դիրքերում: Չեմ բացառում, որ նաև սխալների գնահատական կլինի»,-ասաց նա:

 

Ամենաթարմ