fbpx
Իրավական

ՀՀ ոստիկանությունը պետք է օբյեկտիվորեն քննի բոլոր հանգամանքները. Անի Սամսոնյան

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրառում է կատարել Facebook-ում: Պատգամավորը անդրադարձել է Ամուլսարում տեղի ունեցած ծեծկռտուքին:

«Համաձայն տեղեկությունների այսօր գիշերը «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից վարձված նոր պահնորդական կազմակերպության ծառայողները հարձակվել են Ամուլսարի պաշտպանների վրա և ծեծի ենթարկել նրանց: Համաձայն ականատեսների բռնություն է գործադրվել նաև ոստիկանի վրա:

Պետք է հայտնեմ, որ նախորդ օրը գործընկերոջս` Gevorg Gorgisyan-ի հետ եղել ենք Ամուլսարում, զրուցել ենք պաշտպանների հետ: Դիրքերում հերթապահություն էր իրականացնում նաև ՀՀ Ոստիկանությունը, ինչը շատ անհրաժեշտ է, բայց հերթապահող երկու ոստիկանի դիմաց կային պահնորդական 5-6 ծառայողներ: Նշեմ նաև, որ մասնավոր պահնորդները մեր այնտեղ գտնվելու ամբողջ ընթացքում մեզ տեսանկարահանել են, ինչի թույլտվությունը և իրավունքը չունեին:

Երբ անհրաժեշտ է բերման ենթարկել քաղաքացիներին, ոստիկանությունը կուտակում է բավարար ուժեր, բայց երբ անհրաժեշտ է պաշտպանել և կանխել բախումները, երկու ոստիկանը բավարար է համարվում: Սա սխալ է:
ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia-ը պետք է օբյեկտիվորեն քննի բոլոր հանգամանքները, իսկ մեղավորները պիտի ենթարկվեն պատասխանատվության»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/ani.samsonyan.5/posts/3266030943487739

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ