fbpx
Քաղաքականություն

Իրանում հայտարարել են, որ ամբողջ Սյունիքի մարզը պետք է Թեհրանի ուշադրության կենտրոնում լինի

Երբ խոսում ենք հայ-իրանական սահմանի մասին է, ապա, հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները և Հայաստանի քարտեզը, պետք է խոսել ոչ միայն բուն սահմանի, այլև Սյունիքի մարզի մասին, որն ամբողջությամբ պետք է Իրանի ուշադրության կենտրոնում լինի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։ Նա պարզաբանեց, որ ընդհանուր առմամբ Իրանի զգայունությունը վերաբերում է Հայաստանի հետ սահմանին։ Նրա խոսքով, Ադրբեջանի դերը տարածաշրջանում մեծացել է։

«Մենք տեսնում ենք, թե ինչ երանգներ տարբեր հարթություններում կարող է ունենալ Ռուսաստանի և Թուրքիայի դերը։ Իրանն աչալուրջ և ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Քանի որ խաղացողները շատ են, նրանց շահերը՝ ևս, և նրանք շատ հաճախ հակադրվում են միմյանց, ապա հետագա գործընթացների վերաբերյալ լուրջ կանխատեսումներ անել դեռ դժվար է»,- հավելեց պատգամավորը։

Նա նշեց, որ թե՛ Հայաստանը, թե՛ Իրանը մշտապես դժգոհություն են հայտնել, որ տնտեսական համագործակցությունը չի համապատասխանում քաղաքական հարաբերությունների մակարդակին։

«Չնայած նրան, որ նախորդ տարի առևտրաշրջանառության մեջ դրական միտում էր նկատվում, այնուամենայնիվ, բացթողումները շատ են։ Ներկայիս տարածաշրջանային գործընթացները վկայում են հայ-իրանական հարաբերությունների զարգացման և համատեղ նախագծերի իրականացման հրատապության մասին։ Սակայն պետք է հաշվի առնել նաև ռուսական կողմի ազդեցությունը, որի ցանկությունը, ուզեք, թե չուզեք, իր դերը կունենա այս հարցում։ Այս իմաստով Իրանը միշտ նշել է ճանապարհի (Հյուսիս-Հարավ – խմբ.) կառուցման կարևորությունը Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունների զարգացման, էներգետիկ տարանցման և տնտեսության հարցերում։ Գործնականում այս ամենը շատ դանդաղ է առաջ շարժվում»,- ընդգծեց Բեգլարյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ