«Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին անհրաժեշտ է բանտ նստեցնել պաշտպանության ոլորտում հափշտակությունների համար»: Այս մասին կարծիք է հայտնել Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին: Հաղորդում է Ռիա Նովոստին:
«Միայն թշնամին չէ, որ սպանում է զինվորներին։ Ուկրաինայում կոռուպցիան պակաս թվով զինվորներ չի սպանում»,-ասել է նա:
Սաակաշվիլին նաև նշել է, որ պաշտպանության ոլորտում գողությունները հանգեցնում են մարդկանց մահվան։