fbpx
Սպորտ

Պետրոս Անանյանին Ռուսաստանի օդանավակայանում դիմավորել են հայկական երգուպարով

Հայազգի բռնցկամարտիկ Պետրոս Անանյանը՝ ով ներկայանում է ռուսական դրոշի տակ, Լաս Վեգասում հաղթել է պորտուգալացի Սուբրիալ Մատիասին։

Ռուսական օդանավակայանում Անանյանին են դիմավորել ոչ միայն հարազատները, երկրպագուները և մարզիչները այլ նաև հայկական ժողովրդական անսամբլը։ Զուռնայի հնչյունների տակ նրանք բռնցքամարտիկին  ընդունել են հայկական ավանդական պարով և հայկական ավանդույթի համաձայն լավաշ են գցել նրա ուսին, մեղր հյուրասիրել։

Բռնցքամարտիկը նշել է, որ ամերիկացի հանդիսատեսը շատ լավ է ընդունել նրան և մարտի ժամանակ բուռն երկրպագել  ու ուրախացել են իր հաղթանակով։ Անանյանը խոստովանել է, որ այդ մրցաշարից հետո նա բազմաթիվ համաշխարհային առաջարկներ է ստացել։

«Մենք պետք է ճիշտ ընտրություն կատարենք, որպեսզի միշտ բարձրացնենք մեր երկրի և Ռուսաստանի դրոշը և  գոհացնենք հասարակությանը։ Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր եկան և աջակցեցին, պետք է պրոպագանդել բռնցքամարտը, որպեսզի այն զարգանա»,- ասել է մարզիկը։

Այս մասին տեղեկացնում է rusarminfo.ru-ն։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ