fbpx
Քաղաքականություն

Ցանկացած վիրավորանք արգումենտի և բարեկրթության պակասի արդյունք է․ Պետրոս Ղազարյան

Լրագրող, հաղորդավար Պետրոս Ղազարյանը Facebook-ի իէ էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշել է, որ իր կարծիքով երբեմն իշխանությունները անցնում են կոռեկտ խոսքի սահմանը և հանրային համերաշխության մթնոլորտը հակառակ պտտում։

«Իմ կարծիքով երբեմն իշխանությունները անցնում են կոռեկտ խոսքի սահմանը և հանրային համերաշխության մթնոլորտը հակառակ պտտում։

Բայց։ Իշխանություններին ատելության խոսք և մթնոլորտ ստեղծելու մեջ մեղադրողները վերջին մի քանի ժամում Էդմոն Մարուքյանին անվանեցին

Անարժանապատիվ

Ստրուկ

Խամաճիկ

Պետության և ժողովրդի թշնամի

Քաղաքական ստրուկ

Դավաճան

Կամակատար

Անողնաշար

Անթասիբ

Քաղաքական դիակ

Տրոյական ձի

Չորքոտանի

Ամեն բառի տակ հավանաբար նրանց պատկերացրած պատկերացրած սիրո և համերաշխության մթնոլորտն է։

Ցանկացած վիրավորանք արգումենտի և բարեկրթության պակասի արդյունք է»,- ասված է գրառման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ