Ծանրորդ Մելինե (Մել) Դալուզյանի մասին «Մել» ֆիլմի նկարահանմանը պետությունը հատկացրել է 20 մլն դրամ. ըստ ռեժիսոր Իննա Սահակյանի՝ սկզբում այն կպատմի Հոլանդիայում առաջին հայացքից այլ փախստականներից ոչնչով չտարբերվող զույգի մասին, բայց աստիճանաբար հանդիսատեսը կբացահայտի նրանց պատմության հիմքում ընկած երանգները, անցյալի իրադարձությունները, Մելի՝ ռեկորդակիր ծանրամարտիկ լինելը, ֆիզիկապես կին լինելը և ոչ միայն։
Այս մասին հայտնում է Հայկական ժամանակ օրաթերթը: