fbpx
Քաղաքականություն
10:30 15/02/2020

Պետությունը դեռևս չի ազատագրվել մաֆիայից․ Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Facebook-ի իր էջում գրել է.

«Մաֆիան հեռացվել է իշխանությունից, բայց պետությունը դեռևս չի ազատագրվել մաֆիայից:

Պետք է ելնել այն տարրական ճշմարտությունից, որ նախկին, պետությունը զավթած խմբավորումն իր էությամբ և սկզբունքներով, մեթոդներով հանդիսացել և հանդիսանում է մաֆիա, որն ունի իր գործիքներ հանդիսացող դիպլոմավոր ներկայացուցիչները, որոնք հանդես են գալիս որպես դասախոսներ, մտավորականներ, իր լրագրողներն ու զլմ-երը, իր տեղեկատվական միջոցները, իր փաստաբանները, իր խոսնակները, պրոպագանդիստներն ու քարոզիչները, իր ֆինանսական և տնտեսական, տեխնիկական բազան։

Միայն նման մոտեցման դեպքում է հնարավոր հասկանալ, որ իշխանությունից հեռացվածները շարունակում են մնալ ներկայացված ողջ կառավարման համակարգում, դատաիրավական և իրավապահ համակարգում, ներկայացված են տնտեսության մեջ, դեռևս ունեն ռեսուրսներ։

Եվ այս՝ պետություն պետության մեջ սխեմայով գործող մաֆիան է իր կրեմլյան շեֆերի հովանավորությամբ հանդիսանում թիվ մեկ խոչընդոտող կառույցը’ Հայաստանում ժողովրդավարության և իրավական, ինքնիշխան և սոցիալական պետության վերականգնման գործընթացի։

Այս ամենին վերջ տալու համար հրատապ է համակարգային, հետևողական, անզիճում և արմատական փոփոխությունները՝ նոր սահմանադրության ընդունմամբ։

Միաժամանակ, ընթացիկ մարտահրավերները պետք է կանխվեն վճռականորեն։

Մաֆիան չի պատրաստվում հանձնվել, քանի դեռ տիրապետում է ռեսուրսների։

Նաև տեղեկատվական լուրջ հակահարված պետք է տալ մաֆիայի արժեքային հիմքերին՝ որպես հակամարդկային, հակաքաղաքակրթական և հակաժողովրդավարական, չտրվել դրանց մանիպուլիացիաներին, որոնց սարդոստյանի մեջ կարող են հայտնվել, գայթակղվել նույնիսկ իրենց իրազեկ և փորձառու համարողները։

Մաֆիան դեռ կա, գործում է, և ռեֆորմների, համակարգային փոփոխությունների իրականացմանը զուգահեռ, որոնք համարում է թիվ մեկ վտանգը իր գոյության և կենսական շահերի, դրսևորվելու է էլ ավելի ցինիկ, լկտի ու ավելի ագրեսիվ։

Սա վհուկների որս չէ, ոչ էլ սև/սպիտակի խնդիր, այլ պետությունը մաֆիայից ազատագրելու կենսական խնդիր, որը պետք է լուծել համառությամբ և հետևողականությամբ»:

Մաֆիան հեռացվել է իշխանությունից բայց պետությունը դեռևս չի ազատագրվել մաֆիայիցՊետք է ելնել այն տարրական…

Gepostet von Artur Sakunts am Freitag, 14. Februar 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ