fbpx
Սպորտ
10:40 15/02/2020

Վեսինոյի վաճառքի գինը հայտնի է

«Ինտերը» հայտարարել է այն գումարը, որը պահանջելու է թիմի կիսապաշտպան Մատիաս Վեսինոյի համար։

Ինչպես տեղեկացնում է Sky Italia-ն՝ իտալական ակումբը Վեսինոյի տրանսֆերի համար ցանկանում է ստանալ 25 միլիոն եվրո։

Սա առաջին հերթին կարևոր է «Մանչեսթեր Յունայթեդի» համար, որը հունվարին փորձել էր ձեռք բերել Վեսինոյից, սակայն կողմերն այդպես էլ չէին կարողացել համաձայնեցնել տրանսֆերը։ Սակայն, ինչպես նշում է աղբյուրը, ՄՅՈւ-ն Վեսինոյին ձեռք բերելու ևս մեկ փորձ է անելու։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ