Փհենյանը դուրս եկավ Քեսոնի կապի գրասենյակի միջկորեական նախագծից

Ամենադիտվածներ

18.thumb

ԿԺԴՀ-ն հրաժարվել է Քեսոն քաղաքում Հարավային Կորեայի հետ կապի գրասենյակի աշխատանքին հետագա մասնակցությունից: Այս մասին Հարավային Կորեայի միավորման նախարարության ներկայացուցիչը հայտնել է մարտի 22-ին Սեուլում կայացած ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ մարտի 22-ի առավոտյան Քեսոնում կայացած հանդիպմանը ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները հարավկորեացի գործընկերներին տեղեկացրել են, որ իրենք ղեկավարությունից հրահանգ են ստացել հրաժարվելու գրասենյակի աշխատանքին հետագա մասնակցությունից, որտեղ Կորեայի Հանրապետության հետ կանոնավոր բանակցություններ էին անցկացվում, հիմնականում՝ աշխատանքային մակարդակով:

Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև կապի կետի բացման հանդիսավոր արարողությունը Քեսոն սահմանամերձ քաղաքում տեղի է ունեցել 2015 թվականի օգոստոսի 15-ին: Գրասենյակում յուրաքանչյուր երկրից աշխատում էին մոտավորապես 20-ական պաշտոնյաներ, որոնք կապ էին պահպանում մշտապես: Նմանօրինակ կետի գործարկումն սկսելն այն ժամանակ գնահատվում էր որպես առաջին քայլը դեպի երկու Կորեաների դեսպանությունների բացումը համապատասխանաբար Սեուլում և Փենյանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ