Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Նապոլիի» դեմ խաղում «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն վնասվածք է ստացել:
33-ամյա ֆուտբոլիստը կոճի վնասվածք է ստացել և փոխարինվել է:
Կիրակի օրը «Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում արտագնա հանդիպում կանցկացնի «Ռեալ»-ի հետ, և հնարավոր է, որ Պիկեն չհասցնի վերականգնվել մինչ այս հանդիպումը:
Նշենք, որ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին։