Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ողջ աշխարհում գործող խիստ կարանտինային միջոցառումները ստիպել են մարդկանց մեկուսանալ:
Եվ քանի դեռ մարդիկ փակված են իրենց տներում կենդանիները օգտվում են, այս հնարավորությունից և հանգիստ շրջում են քաղաքի փողոցներում:
Օրեր առաջ համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որում կարող եք տեսնել, թե ինչպես են մի քանի պինգվիններ շրջում Հարավային Աֆրիկայի քաղաքներից մեկի փողոցներում:
Պինգվինները շատ հանգիստ անցնում են ճանապարհները և ոչ մի մեքենա չի խանգարում նրանց:
