Football Italia-ի հաղորդմամբ՝ «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին նշել է, որ թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ներողություն է խնդրել «Ինտերի» հետ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում հեռացվելու համար։
Զլատանը խփել էր իր թիմի միակ գոլը, բայց երկու դեղին քարտերից հետո խաղադաշտը լքել էր 57-րդ րոպեին: Առաջին զգուշացումը ստացել էր Ռոմելու Լուկակուի հետ վիճաբանության համար:
«Զլատանը ներողություն խնդրեց, ինչպես վայել է մեծ չեմպիոնին», – ընդգծել է Պիոլիին։