Պիտի գա այն ժամանակը, որ թուրքերն իրենց պատմությունն ընդունեն․ Լիոնի հայազգի քաղաքապետ

Ամենադիտվածներ

Ծիծեռնակաբերդում այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս Լիոնի հայազգի քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանը նշեց, որ այսպիսի հիշատակի օրերը նշելը շատ կարևոր է, որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Հայազգի գործիչը բացատրում է, որ այլ երկրներ նույնպես կարող են օգնել այս պայքարին, բայց առաջնահերթ է Հայաստանի ու հայերի երկխոսությունը Թուրքիայի և թուրքերի հետ։

Ժորժ Քեփենեկյանը նաև նշեց, որ պետք է Թուրքիայի և թուրքական ժողովրդի հետ նոր ճամփաներ գտնենք: «Պետք է, ինչպես ամեն ժողովուրդ, պիտի գա այն ժամանակը, որ իրենց պատմությունը պետք է ընդունին։ Կան քանի մը հոգիներ, կան քանի մը ինտելեկտուալներ, պետք է աշխատվի իրենց հետ։ Կառավարությունը, մանավանդ այսօրվա կառավարությունը երբեք չի կըրնար ընդունիր, բայց ասիգա պետք է շարունակվի»,- ասաց Քեփենեկյանը։

 

Ամենաթարմ