Մարկոս Պիզելին այսօր ստացել է 2018 թվականի «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» մրցանակը:
«Պարզ է, որ ֆուտբոլը թիմային մարզաձև է, բայց ես ստացել եմ լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, ինչի համար շատ ուրախ եմ: Դա նշանակում է, որ գոնե մի լավ բան արել եմ հավաքականի համար:
Ինձ համար մեծ պատիվ է: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր քվեարկել են իմ օգտին: Հուսով եմ՝ այսպես կշարունակեմ ու երկար ժամանակ կօգնեմ հավաքականին»,- Պիզելիի խոսքերն է փոխանցում ՀՖՖ մամուլի ծառայություն:
