fbpx
Կառավարություն

2020 թվականին ԱԱԾ ուսումնական կենտրոն ենք մտադիր ստեղծել. Վանեցյան

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ԱԺ-ում այսօր հայտարարեց, որ իր նախաձեռնությամբ մտադիր են 2020 թվականին ստեղծել Հայաստանի ԱԱԾ ուսումնական կենտրոն, որպեսզի սպաները կրթությունը ստանան հենց Հայաստանում։ Վանեցյանի խոսքերով՝ դա թույլ կտա ոչ միայն գումարը Հայաստանում ծախսել, փորձն էլ արդյունավետ փոխանցել, այլև հեռու կպահի Հայաստանից մեկնած սպաների՝ օտար պետություններում հավաքագրման ռիսկերից։

ԱԱԾ տնօրենը նշեց, որ ուսումնական կենտրոնի ստեղծման ճանապարհային քարտեզն արդեն կա, ու նույնիսկ տեղն են արդեն որոշել, մնում է լուծել ֆինանսական հարցերը։ Նրա խոսքերով` այս ամենը թույլ կտա մի քանի մակարդակում խնդիրներ լուծել․

ԱԱԾ աշխատակիցները բարձրագույն կրթություն կստանան 5 տարով,

2-ամյա վերապատրաստումները կանցնեն այդ կենտրոնում,

Սահմանապահների վերապատրաստությունները կանցկացվեն այդ կենտրոնում,

Կգործի հատուկ նշանակության ուժերի պատրաստման գերհագեցած կենտրոն,

ՊՊԾ թիկնապահ ծառայողները նույնպես ուսում կստանան նույն կենտրոնում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ