Meta Platforms-ը պլանավորում է կրճատել հազարավոր աշխատակիցների. WSJ

Ամենադիտվածներ

4305

Meta Platforms ընկերությունը պլանավորում է հայտարարել իր աշխատակիցների մասշտաբային կրճատումների մասին, հաղորդել է The Wall Street Journal թերթը:

Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ հեռացումները կվերաբերեն հազարավոր աշխատակիցների, իսկ համապատասխան հայտարարությունը կարվի արդեն չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 9-ին: Սեպտեմբերի վերջի դրությամբ Meta-ում, ընկերության տվյալներով, հաշվում էր 87 հազար աշխատակից: Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, պլանավորվող հեռացումներն ընկերության ողջ 18-ամյա պատմության ընթացքում կդառնան անձնակազմի թվաքանակի առաջին ընդգրկուն կրճատումները:

Ճիշտ է, տոկոսային հարաբերությամբ, ազատված աշխատակիցների բաժինն ավելի պակաս կլինի, քան Twitter-ում, որտեղ հաստիքակազմը Իլոն Մասքի կողմից սոցցանցը գնելուց հետո կարող է կրճատվել կրկնակի, բայց բացարձակ ցուցանիշներով կրճատումները ռեկորդային կդառնան ինդուստրիայի համար: Հրատարակությունը հիշեցնում է, որ Meta-ն, ինչպես նաև մյուս տեխնոլոգիական հսկաները, սկսել Էր ակտիվորեն աշխատակիցների վարձել կորոնավիրուսի համավարակի ժամանակ. 2020-2021 թվականներին ընկերությունն աշխատակիցների հաստիքակազմն ավելացրել է ավելի քան 27 հազարով, իսկ այս տարվա առաջին ինն ամիսներին՝ ևս 15 հազարով: Դրա հետ մեկտեղ 2022 թվականին Meta-ի բաժնետոմսերի արժեքն ընկել է ավելի քան 70 տոկոսով:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();