Հուլիսի 12-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ 5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ս․ Տարախչյանի ղեկավարությամբ զորամասերից մեկի պահպանության գոտում զորամասի ղեկավար կազմի հետ անցկացվել են հրետանու կիրառման պլանների ճշգրտման և տեղազննման աշխատանքներ։
«Ստուգվել են հրետանային ստորաբաժանումների հրամանատարների մարտական փաստաթղթերը, մշակվել է փոխգործակցության պլանների հաջորդականությունը, ճշգրտվել են մարտական հաշվարկները և հստակեցվել առաջադրված խնդիրները»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։