2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսկսի գործել մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի սահմանափակման նոր օրենքը։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը և խթանել էկոլոգիապես մաքուր այլընտրանքների կիրառումը։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ արգելվելու են պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործումը, բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերի և երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի։ Բացի այդ, արգելվելու են պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի և տարաների օգտագործումը։
Այլընտրանքային լուծումներն արդեն առաջարկված են։ Թղթից, կտորից և այլընտրանքային նյութերից պատրաստված բազմակի օգտագործման տոպրակները, ինչպես նաև թղթից և փայտանյութից պատրաստված սպասքը կարող են փոխարինել պլաստիկին։ Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել այս փոփոխությանը՝ ընտրելով էկոլոգիապես մաքուր տարբերակներ։ «Ձեր ընտրությունը մեծ ազդեցություն ունի։ Փոխարինեք պլաստիկը՝ պահպանելով բնությունը»,- նշվում է նախարարության հայտարարության մեջ։

