Իսրայելում դժբախտ պատահար է տեղի ունեցել․ տրիբունայի փլվելու հետևանքով առնվազն 44 մարդ է զոհվել, իսկ ավելի քան 100-ը՝ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։
Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել Լագ բա Օմեր տոնի ժամանակ՝ Իսրայելի հյուսիսում գտնվող Մերոն լեռան շրջակայքում։
Միջոցառման մասնակիցների թիվը կազմել է շուրջ 100 հազար։