Հոկտեմբերի 28-31-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատվիրակությունը, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով եղել է Վրաստանում։ Պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետ Շալվա Շենգելիայի հետ՝ քննարկելով համագործակցության, փորձի փոխանակման և գործընկերային հարաբերությունների ամրապնդման հարցերը։ Այցի ընթացքում նրանք ներկա են եղել Վրաստանի ռազմական ոստիկանության անձնակազմի վարժանքներին, որոնց ընթացքում ցուցադրվել են արագ արձագանքման, շրջափակման և անձի պաշտպանության գործողությունների տարբեր տարրեր։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատվիրակությունը Վրաստանում է
Հրապարակող՝

