Ուսումնական տագնապ. ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության բարձր աստիճանի

Հրապարակող՝

Ուսումնական տագնապ. ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության բարձր աստիճանի

Ամենադիտվածներ

ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հոկտեմբերի 5-ին N զորամիավորման կապի ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության «բարձր» աստիճանի։

«Ստանալով «տագնապ» ազդանշանը՝ զինծառայողները սահմանված կարգով և հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր, ստացել համապատասխան հրահանգներն ու զբաղեցրել նախորոշված շրջանները։ Ուսումնական պարապմունքի ընթացքում ստուգվել են զինծառայողների մարտական պատրաստականությունը, պարտականությունների իմացությունն ու դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու կարողությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենաթարմ