ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ N զորամասի նռնականետորդների և խոշոր տրամաչափի գնդացրորդների հմտությունները կատարելագործելու նպատակով հոկտեմբերի 27-ից 28-ն անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ:
«Վարժանքները նպաստել են նրանց ներդաշնակ գործելու և կրակի կառավարման հմտությունների զարգացմանը, կատարելագործել՝ կցագրված զենքին տիրապետելու, հնարավոր խափանումներն արագ շտկելու կարողությունները։
- Անցկացվել է ցուցադրական շարային ստուգատես․ ՊՆ
- Բարոյահոգեբանական ապահովման խմբերի հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ․ՊՆ
Պարապմունքների ավարտին զինծառայողները հանձնել են ստուգարքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
