Պաշտպանության նախարարությունը պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին նախագիծ է հրապարակել: Այս մասին հայտնել է e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքը:
«Որոշման նախագծով սահմանվում է պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի զորակոչի հայտարարման և կազմակերպման գործընթացը, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
- Նախատեսվում է պետական աջակցություն տրամադրել շուրջ 950 քաշաթաղցի ընտանիքների
- Առաջարկվում է համաներել ոչ ծանր կամ միջին հանցանք կատարած, բայց 44-օրյա պատերազմին մասնակցած անձանց
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովի պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման գործընթացը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
