fbpx
Հասարակություն

Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ը հայտարարություն է տարածել

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ անասնապահներին, համայնքի ղեկավարներին հորդորում և խնդրում է բարձր պատասխանատվությամբ մոտենալ գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներին:

«Հորդորում ենք աջակցել անասնաբույժներին, հետևել, որ պատվաստվի պատվաստման ենթակա ամբողջ գլխաքանակը, իսկ hամայնքի ղեկավարներին` առանց ստուգելու չստորագրել ոչ մի փաստաթուղթ, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը պատվաստումների մասին հավաստիանում է նաև իրենց ստորագրություններով»,- ասված է հայտարարությունում:

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն»-ից տեղեկացրել են նաև, որ խոշոր և մանր եղջերավորների շրջանում սիբիրախտի դեմ կրկնակի պատվաստումներ են իրականացվել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Վանևան և Տորֆավան համայնքներում հունիսի 24-25-ը, ինչպես նաև Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան համայնքում հուլիսի 1-ին:

Ցանկացած հարցի ու բողոքների դեպքում կարելի է զանգահարել 012595939 հեռախոսահամարին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ