Առաջին անգամ Պոեզիայի համաշխարհային օրը նշվել է 1999 թվականին Փարիզում, որտեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակն է:
Աշխարհով մեկ տարածվելով՝ Պոեզիայի համաշխարհային օրը Հայաստանում առաջին անգամ նշվել է 2010 թվականին։ Այս մասին հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
«Հայ ժամանակակից պոեզիան ժամանակն ու իրականությունը հստակորեն պատկերող երևույթ է, որը լավագույնս ցույց է տալիս մարդու հարաբերությունն արտաքին աշխարհի հետ:
- ԿԳՄՍՆ-ն հրավիրում է մասնակցելու սննդի անվտանգության թեմայով միջազգային օլիմպիադային
- ԿԳՄՍՆ պատվիրակությունը Վրաստանում նախատեսում է ստորագրել փաստաթուղթ
Այսօրվա բանաստեղծը հասարակական հարաբերությունները, երևույթներն արձանագրելու սկզբունքորեն նոր վերաբերմունք ու գեղագիտական հմտություններ ունի:
Հետանկախության տարիներին, հատկապես՝ մեր դարում, մարդկային հարաբերություններն արդեն լիովին պոեզիայի տարածք են ներխուժել՝ ենթարկվելով տարբեր մեկնությունների:
Պոեզիայի համաշխարհային օրվա առիթով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորում է բոլոր բանաստեղծներին, ինչպես նաև պոեզիայի հավատավոր ընթերցողներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: