Պոգբան կրկին վնասվածք է ստացել. Նա աշխարհի առաջնությունը բաց թողնելու վտանգի տակ է։

Հրապարակող՝

Թալանել են Պոգբայի առանձնատունը

Ամենադիտվածներ

Պոլ Պոգբան կրկին վնասվածք է ստացել և 2022 թվականի աշխարհի առաջնությունը բաց թողնելու վտանգի տակ է։

Կիսապաշտպանը վերջերս է վերադարձել «Յուվենտուսի» հետ մարզումներին՝ հուլիսին ստացած մենիսկի վնասվածքից ապաքինվելուց հետո:

Ըստ La Gazzetta dello Sport-ի, Պոգբայի մոտ ախտորոշվել է ազդրի մկանային վնասվածք։ Պոլը բաց կթողնի առնվազն 10 օր։

Նշվում է, որ այս վնասվածքի պատճառով կիսապաշտպանը կարող է չմտնել Ֆրանսիայի հավաքական նոյեմբերի 20-ին մեկնարկող Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Թիմերը պետք է իրենց վերջնական հայտը ներկայացնեն մինչև նոյեմբերի 13-ը:

Ամենաթարմ