«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան բաց է թողել թիմային ընթրիքը։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Անգլիայի լիգայի գավաթում «Ռոչդեյլ»-ի արգելքը հաղթահարելուց հետո «կարմիր սատանաներ»-ը հավաքվել են Խուան Մատայի ռեստորանում: Ընթրիքը կազմակերպել է Դավիդ դե Խեան: Այնուամենայնիվ, մի քանի խաղացող ներկա չի եղել.
Ֆիլ Ջոնսը, Հարի Մագուայերը, Պոլ Պոգբան, Էշլի Յանգն ու Մարկոս Ռոխոն:
ԱՊԼ-ի հերթական տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ընդունելու է «Արսենալ»-ին: Հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 30-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին: