fbpx
Սպորտ

Պոգբան վնասվածքից կվերականգնվի Դուբայում

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան չի կարողանա մինչև այս տարվա վերջ խաղադաշտ դուրս գալ։ Նա ազդրի վնասվածք է ստացել ազգային հավաքականում։

Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Նշվում է, որ Պոգբան վնասվածքից վերականգնվելու համար մարզչի ու ֆիզիոթերապևտի հսկողությամբ բուժման շրջան կանցնի Արաբական Միացյալ Էմիրություններում, ավելի կոնկրետ՝ Դուբայում։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը չի կարողանա դաշտ դուրս գալ առնվազն 6 շաբաթ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ