Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն իր առաջին հարցազրույցն է տվել լեհական «Պոգոն» ակումբի մամուլի ծառայությանը։
Հիշեցնենք, որ Բիչախչյանը 3,5 տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ։
Նա նշել է, որ «Պոգոնում» առաջին օրերը ֆանտաստիկ են։ Նրա խոսքով՝ իրեն շատ ջերմ են ընդունել թիմում, որի Արդյունքում առաջին իսկ օրվանից իրեն զգացել է թիմի մի մասնիկը։
Բիչախչյանը նշել է, որ թիմում բոլորը պրոֆեսիոնալ են ու գիտեն, թե ինչ են ուզում։