Երեկ՝ հունվարի 14-ին, հեռախոսազրույց են ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Պետդեպի մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկել են, թե ինչպես են շարունակելու համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ հունվարի 12-ին կայացած Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստից հետո։
Նրանք եկել են եզրահանգման, որ պատրաստ են կրկին հանդիպել ռուսական կողմի հետ ու շարունակել երկխոսությունը։