Լիտվան Հայաստանին է հանձնել «Մոդերնա» պատվաստանյութի 50 հազար դեղաչափ, ինչպես որ օրեր առաջ հայտարարել էր Լիտվայի վարչապետը։
Այս մասին տեղեկացնում են Լիտվայի առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ պատվաստանյութերը ՀՀ-ին է փոխանցվել երեկ՝ հոկտեմբերի 4-ին։ Այն պաշտոնապես փոխանցվել է Վիլնյուսի օդանավակայանում՝ ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության վերադառնալիս։
Ինչպես արդեն ավելի վաղ հայտնել էինք, սա առաջին դեպքն է, երբ Լիտվան պաշտոնապես «Մոդերնա» է նվիրաբերում մեկ այլ երկրի։

