fbpx
Երևան

Փոխքաղաքապետը ավարտում է պաշտոնավարումը

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրառման միջոցով հայտնել է, որ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը ավարտում է պաշտոնավարումը։

«Նախորդ շաբաթ ներկայացված դիմումի համաձայն, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հուլիսի 15-ից կավարտի պաշտոնավարումը և կտեղափոխվի այլ աշխատանքի` մասնավոր հատվածում», – գրել է նա:

Կարապետյանը նաև մեջբերել է Սարգսյանի խոսքերը․

«Շնորհակալ եմ քաղաքապետին` համատեղ աշխատանքի ընթացքում ցուցաբերած վստահության ու ներդաշնակ աշխատանքի համար, քաղաքական թիմիս` գլխավորությամբ վարչապետի, ցուցաբերած վստահության ու աջակցության համար, և գործընկերներիս` համատեղ, փոխլրացնող աշխատանքի ու ձեռքբերումների համար:

Սիրով շարունակելու եմ գաղափարական ուղին քաղաքական թիմակիցներիս ու ընկերներիս հետ` որի արդարությանն ու հաջողությանն անվերապահ հավատում եմ», – ըստ Կարապետյանի՝ ասել է փոխքաղաքապետը:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10219401641697483&id=1405208089&__cft__[0]=AZUbybgRULuI6lZ_rqlQXRfcqdVYYjY8XtnKgIIOVzCX4rrOLLnLSo7hG4lqkPk_tHQ2wLKgsQ0v_yPeOtlNc66PlKKvOLu2qgFIbf9PgHQr9NqW6pYyNcQpQa3QKt1cCTU&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ