fbpx
Աշխարհ

Վրաստանում թևնոցներ կկիրառեն ընդդեմ ընտանեկան բռնության

Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ օրինագիծ է հաստատել, որով իրապավհները հնարավորություն են ստանում էլեկտրոնային վերահսկողություն իրականացնել կանանց դեմ ընտանեկան բռնության դեպքում՝ էլեկտրոնային թևնոցների միջոցով։

Այս մասին հայտնում են Aliq.ge-ից։

Ըստ աղբյուրի՝ ՆԳՆ-ն բացատրում է, որ էլեկտրոնային վերահսկողության դեպքում բռնություն գործադրողին էլեկտրոնային թևնոց կհագցվի, ինչից հետո բռնության զոհի տանը, աշխատավայրին կամ նրան հարակից այլ տարածքում գտնվելու դեպքում, նրա գործողությունները կվերահսկվեն իրական ժամանակում:

Էլեկտրոնային վերահսկումը կիրառելի կդառնա այն դեպքում, եթե ոստիկանը համարի, որ բռնության կրկնության ռիսկ կա: Անհրաժեշտ է նաև բռնության զոհի ստորագրությունը:

Նշվում է, որ էլեկտրոնային թևնոցը հնարավոր է կիրառել առավելագույնը մեկ ամսվա ընթացքում, իսկ նման վերահսկողություն սահմանելու համար անհրաժեշտ է նաև դատարանի համաձայնությունը:

Հատուկ թևնոցն ամրացնելու համար բռնություն գործադրողը պետք է ներկայանա ոստիկանություն, չներկայանալու դեպքում` ոստիկանությունն իրավունք ունի փնտրել նրան երկրի ողջ մասշտաբով:

Նշվում է նաև, որ նոր օրենքով սահմանված է նաև, որ եթե բռնություն գործադրողը չենթարկվի պահանջներին, նրա նկատմամբ քրեական պատասխանատվության կսահմանվի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ