fbpx
Հասարակություն

Պոկված էլեկտրական լարերը խոչընդոտել են երթևեկությունը․ փրկարարներն իրականցրել են հերթապահություն

Մայիսի 3-ին, ժամը 08:09-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի 11ա հասցեում գտնվող ընկերության մոտակայքում արտաքին լուսավորման սյունը թեքվել է, էլեկտրական լարերը պոկվել և կախվել են ճանապարհի երթևեկելի հատված՝ խոչընդոտելով երթևեկությունը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների մոտենալը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ