Պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

Պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը ֆեսյբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մայիսի 16-ին Աթենքում ՀՀ դեսպանատանը կազմակերպված արարողության ժամանակ Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանից ստացել է ՀՀ անձնագիր:

«Հայաստանի Հանրապետութեան անցագիրս այսօր Աթենքի դեսպանատան մէջ կազմակերպուած համեստ արարողութեամբ մը, յարգելի Դեսպան Պարոն Ֆադէյ Չարչօղլյանէն ստացայ:

Անգամ մը եւս հպարտութիւնը զգացի մաս կազմելուս աշխատասէր եւ խաղաղասէր ազգի մը՝ որ պատմութեան ընթացքին կանգուն մնացած է լոկ իր աշխատանքին շնորհիւ:

Շնորհակալութիւն կը յայտնեմ նախ Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինեանին՝ յետոյ բոլոր անոնց որոնք օգտակար եղած են այս պատուին արժանանալուս»,- ասված է նրա գրառման մեջ:

Նիշանյանը 17 տարի ժամկետով թուրքական բանտում էր հայտնվել 2014 թվականին: 2017 թվականի հուլիսի 14-ին օգտվել էր բանտից դուրս գալու թույլտվությունից և չվերադարձել: Նրան մեղադրել են Իզմիրի Շիրինջե գյուղի իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն իրականացնելու համար:

Ամենաթարմ