ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի նկատմամբ։ Վերջինս մեղադրվում է խոշոր չափի գումար վատնելու մեջ։
Այս մասին լրատվամիջոցներին է հայտնել ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը:
Նշենք, որ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը սահմանում է պաշտոնական դիրքն օգտագործելով՝ յուրացնելը կամ վատնելը` հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով։ Պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

