fbpx
Աշխարհ

Պոմպեոն ցավակցություն է հայտնել Աֆղանստանում պայթյունից զոհված ամերիկացիների ընտանիքներին

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն ցավակցություն է հայտնել այն ամերիկացիների ընտանիքներին, որոնք զոհվել են Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։

Ապրիլի 8-ին Աֆղանստանի Բաղրամում ռազմաօդային ուժերի հենակայանի մոտ տեղի ունեցած պայթյունից զոհվել է չորս ամերիկացի: Նրանց թվում եղել են երեք զինծառայող և մեկ պայմանագրային աշխատող: «Ես դատապարտում եմ այդ նողկալի ահաբեկչական գործողությունը: ԱՄՆ-ի զինծառայողներն Աֆղանստանում զոհաբերեցին իրենց կյանքը, որ պաշտպանեն մեզ, և ոչ մի վախկոտ ահաբեկչական գործողություն չի խանգարի խաղաղության հասնելու՝ մեր ջանքերին»,- գրել է Փոմպեոն թվիթերյան իր էջում։

Պենտագոնի քաղաքականության համաձայն՝ զոհվածների անունները կհրապարակվեն ավելի ուշ՝ այն բանից հետո, երբ կտեղեկացնեն նրանց հարազատներին։:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ