fbpx
Աշխարհ

Պոմպեոն կոչ է արել Լիբանանի իշխանությանը շտապ նոր կառավարություն ձևավորել

Վաշինգտոնը Լիբանանի առաջնորդներին կոչ է անում շտապ կարգով օժանդակել նոր կառավարության ձևավորմանը: Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ:

«Վարչապետ Հարիրիի հրաժարականի լույսի ներքո Ամերիկայի Միացյալ Նահանգները Լիբանանի քաղաքական առաջնորդներին կոչ է անում շտապ կարգով օժանդակել նոր կառավարության ձևավորմանը, ինչը կօգնի կայուն, բարգավաճող և անվտանգ Լիվանան կառուցելուն, որը կհամապատասխանի նրա քաղաքացիների պահանջներին»,-հայտարարել է Պոմպեոն:

Նրա խոսքով՝ խաղաղ ցուցարարները և վերջին 13 օրում ազգային միասնության արտահայտությունները հստակ ազդանշան են տվել:

«Լիբանանի ժողովուրդը ցանկանում է արդյունավետ և գործունակ կառավարություն, տնտեսական բարեփոխումներ և համատարած կոռուպցիայի դադարեցում: Պետք է դադարեցվի ցանկացած բռնություն կամ սադրիչ գործողություն, և մենք լիբանանյան բանակին ու անվտանգության ծառայություններին կոչ ենք անում շարունակել ապահովել ցուցարարների իրավունքներն ու անվտանգությունը»,-ասել է Պոմպեոն:

Հիշեցնենք, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին իր հրաժարականի մասին հայտնել է հոկտեմբերի 29-ին։ Նա հայտարարել է, որ ինքը արդեն փակուղում էր, և երկրին անհրաժեշտ էր ցնցում՝ ճգնաժամը հաղթահարելու համար: Նա իր հրաժարականը և կառավարության հրաժարականը կներկայացնի նախագահ Միշել Աունին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ