Պոմպեոն ՄԱԿ ԱՆվտանգության խորհրդին կոչ է արել վերականգնել Իրանին զենք վաճառելու արգելքը

Հրապարակող՝

Հաճույքով կմեկնեի Իրան՝ խոսելու ԱՄՆ պատժամիջոցների մասին․ Պոմպեո

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պետք է վերականգնի Իրանին զենքի մատակարարումների արգելքը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Նրա խոսքով՝ «ոչ կոռեկտ» իրանական գործարքի պատճառով Իրանին զենքի մատակարարման ՄԱԿ արգելքի ժամկետը կլրանա մեկ տարի հետո։

«Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը, կկարողանան Իրանին վաճառել ժամանակակից զենք։ Իրանական ռեժիմը ազատ կլինի վաճառել իր զենքը բոլորին։ Դա կհանգեցնի սպառազինությունների նոր մրցավազքի Մերձավոր Արևելքում»,- գրել է Մայք Պոմպեոն։

Նա զգուշացրել է, որ եթե այժմ է Իրանի վարքագիծն անհանգստացնող, ապա պետք է պատկերացնել, թե ինչ կանի Իրանը ժամանակակից հրթիռների, դրոնների, տանկերի ու ինքնաթիռների հետ։

Ամենաթարմ