fbpx
Աշխարհ

Պոմպեոն մտադիր է հանդիպել Լավրովին` քննարկելու Վենեսուելայի հարցը

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հաստատել է, որ մտադիր է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել իրավիճակը Վենեսուելայում և «Ռուսաստանի հեռանալն այդտեղից»։ Այս մասին ասել է Պոմպեոն ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

«Նախագահը (ԱՄՆ) հստակ հայտարարել է, որ ռուսները պետք է հեռանան (Վենեսուելայից): Մի քանի օրից ես պատրաստվում եմ հանդիպել նախարար Լավրովի հետ եւ մենք կունենանք շատ քննարկումներ այդ մասին: Մեր նպատակը պարզ է. մենք ցանկանում ենք, որ իրանցիները, ռուսները, կուբացիները հեռանան (Վենեսուելայից)»,-հայտարարել է Պոմպեոն հեռուստաալիքի եթերում:

Նա հավելել է, որ այն ամենն, ինչ ասում է նախագահը, համապատասխանում է դրան:

Միեւնույն ժամանակ Պոմպեոն չի կարողացել բացատրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որը ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդը «մտադիր չէ միջամտել Վենեսուելայում»: Այդ հայտարարությունը հնչել է Պոմպեոյի այն պնդումներից հետո, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատրաստ էր լքել երկիրը, սակայն «ռուսները նրան համոզել են չհեռանալ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ