3-րդ տուրից հետաձգված «Լեռնային Արցախ»–«Ալաշկերտ-2» հանդիպումը նշանակվել է օգոստոսի 16-ին՝ Սիսիանի քաղաքային մարզադաշտում: Խաղի սկիզբը՝ ժամը 17:00-ին:
3-րդ տուրի՝ օգոստոսի 16-ին կայանալիք «Արագած»-ԲԿՄԱ և 5-րդ տուրի՝ օգոստոսի 27-ին կայանալիք «Արագած»-«Տորպեդո» խաղերը շինարարական աշխատանքների նկատառումով Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտից տեղափոխվել են «Բանանց-3» մարզադաշտ: Խաղերի սկիզբը՝ ժամը 17:00-ին:
Նախապես օգոստոսի 21-ին նշանակված «Դիլիջան»-ԲԿՄԱ հանդիպումը հետաձգվել է:
Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։