fbpx
Կրթություն

Կներառվե՞ն Մարտի 1-ի դեպքերը պատմության դասագրքերում

Այսօր կառավարության նիստից հետո լրգարողների հարցերին պատասխանելիս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ դասագրքերն արդեն հրատարակվել են երկու փուլով: Նախարարը հավելեց, որ այժմ քննարկվում է Պատմության դասագրքերի բովանդակության հարցը:

«Շատ բարդ քննարկումներ են, հանձնաժողովը չի կարողանում եզրակացության գալ: Որոշ մասնագետներ 180 աստիճանով այլ բան են գրում: Դա քննարկվում է, մնացած բովանդակային հարցերի հետ կապված՝ չափորոշիչներ ու ծրագրեր են մշակվում, որ ավելի երկար պրոցես է»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ տարակարծությունները կապված են Մարտի 1-ի հե՞տ: Լրագրողների այն հարցին, թե արդյոք դրանք Մարտի 1-ի հետ են կապված, Արայիկ Հարությունյանն ասաց՝ ոչ միայն Մարտի 1-ի դեպքերի, այլև ընտրությունների, քաղաքական գնահատականների ու փաստերի հետ կապված քննարկումներ կան:

«Ես առայժմ թույլ չեմ տվել պատմության դասագրքերի տպագրումը, քանի դեռ հանձնաժողովը չի եկել որոշակի եզրակացությունների»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով Տնտեսագիտական համալսարանում ստեղծված իրավիճակին՝ նա նշեց, որ յուրաքանչյուրը իր գործելաոճի հետ կապված՝ կգա եզրակացությունների ու այդ ուղղությամբ բարելավումներ կլինեն:

Հարցին՝ հարի՞ր պահվածք էր, որ հրապարակվում էր փորձառու դասախոսի սնվելու կադրը, այն դեպքում, երբ վերջինս խոստովանել էր՝ օրվա ընթացքում չէր հասցրել սնվել, Հարությունյանը պատասխանեց.

«Եթե տասը տարբեր ձևերով հարց տաք, նույն կերպ եմ պատասխանելու»:

Նա նշեց՝ գնահատականները տրվում են որոշակի ժամանակահատվածի ու աշխատաոճի համար:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ