ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ազգության եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը առաջարկել էր սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես ՀՀ ազգային փոքրամասնությունների օր։
Օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթացմամբ՝ 101 կողմ ձայնով։
Բաքոյանը ԱԺ-ում նշեց, որ Հայաստանում Ազգային փոքրամասնությունների կարևորությունը արտահայտվում է նաև Սահմանադրությամբ։