Օտարերկրացին փորձել է 2,2 կիլոգրամ կոկաին ներմուծել Վրաստան

Ամենադիտվածներ

Վրաստանի ՆԳ նախարարության կայքում ասվում է, որ Վրաստանի մաքսատան ծառայողները Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալել են օտարերկրացու, որը փորձել է 2,2 կիլոգրամ կոկաին ներմուծել երկիր:

Թմրանյութեր են եղել նաև ճամփորդական պայուսակի գաղտնարանում:

«Ձերբակալվածին մեղադրանքներ են առաջադրել թմրանյութերի անօրինական ձեռքբերման ու պահպանման և Վրաստանի տարածք թմրանյութերի անօրինական ներմուծման գործերով:

Հանցագործությունը նախատեսում է 15-ից մինչև 20 տարի ժամկետով ազատազրկում կամ ցմահ բանտարկություն: ՆԳ նախարարությունը շարունակում է հետաքննությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենաթարմ