ԱՄՆ Օրեգոն նահանգում հանցագործը շինարարական էքսկավատորով փորձել է փախչել ոստիկաններից։ Այս մասին հայտնում է Fox News-ը։
Ոստիկանությունը հայտնաբերել է էքսկավատորի վարորդ Ջես Շոուին, երբ նա աշխատում էր Բենքսից հյուսիս գտնվող մասնավոր սեփականության վրա: Տղամարդուն մեղադրել են ավտոմեքենա գողանալու մեջ։ Իրավապահները նրան հորդորել են դուրս գալ էքսկավատորից և հանձնվել, սակայն նա անտեսել է նրանց պահանջը։
Էքսկավատորին հասնելու համար ոստիկանները ստիպված են եղել մոտ մեկ կիլոմետր քայլել։