Բուենոս Այրեսում մահափորձ են կատարել Արգենտինայի փոխնախագահ Կրիստինա Կիրշների դեմ. նա չի տուժել, հարձակվողը ձերբակալվել է: Այդ մասին հաղորդել Է The Guardian բրիտանական հրատարակությունը:
Միջադեպը տեղի է ունեցել նրա տան մոտ կողմնակիցների հետ Կիրշների հանդիպման ժամանակ: Մահափորձի պահի տեսագրությունում երևում Է, որ տղամարդն ատրճանակը ուղղել է փոխնախագահի դեմքին, բայց չի կրակել: Տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, որոնց վկայակոչում է The Guardian-ը, կրակոցը կարող Էր չստացվել:
Հրատարակությունը նշում է, որ մահափորձ անողը 35-ամյա բրազիլացի է, որը ձերբակալվել Է տեղում:
«Մարդը, որին ճանաչել են մերձակայքում գտնվողները, և ում մոտ զենք Է եղել, ձերբակալվել Է անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Նրանք տղամարդուն մի կողմ են տարել, գտել զենքը, և այժմ այն պետք Է հետազոտվի»,- անվտանգության նախարար Անիբալ Ֆեռնանդեսը հայտարարել է տեղական կաբելային C5N նորությունների գործակալությանը:
Նա նշել է, որ առայժմ զգույշ Է լինելու մանրամասնությունների հարցում մինչև ավելի ստույգ տվյալներ ստանալը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: